Բելառուսական ոստիկանությունն ու հատուկ նշանակության ջոկատները կարճ ժամկետում մաքրել են Անկախության հրապարակը ընդդիմության կողմնակիցներից: Ավելի վաղ մի քանի հազար ընդդիմադիրներ Մինսկում զանգվածային անկարգություններ էին հրահրել: Ձեռնարկվել էր կառավարության շենքի գրոհը, որտեղ գտնվում էր նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Առաջին հարկի բոլոր պատուհանները կոտրվել էին: Բազմությանը ցրելու համար իրավապահները մահակներ եւ արցունքաբեր գազ են օգտագործել:
ԿԸՀ տվյալներով, Բելառուսի նախագահական ընտրություններին մասնակցել են ընտրողների 90,4 տոկոսը: Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ պաշտոնական տվյալների, խոշոր հաղթանակ է տանում:





























