Չինաստանի երեք քաղաքացու մեղադրում են ամերիկյան ընկերությունների վրա հաքերային հարձակումների մեջ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, փոխանցում է Ամերիկայի ձայնը:
Վու Ինչժոուն, Դուն Հաոն եւ Սյա Լեյը կանգնել են դատարանի առջեւ, որտեղ նրանց «համակարգիչներ կոտրելու, արդյունաբերական գաղտնիքներ գողանալու, դավադրության եւ անձնական տվյալներ գողանալու», ինչպես նաեւ համակարգչային համակարգերին դիտավորյալ վնաս հասցնելու մեղադրանք է առաջադրվել:
2011-2017թթ. կատարված հաքերային հարձակումների զոհ են դարձել Moody's Analytics, Siemens AG եւ Trimble, Inc ընկերությունները:




























