Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել են 11-ը։

Բացահայտվել է խարդախության 7, գողության 6, յուրացման 2, անձի առեւանգման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 3 եւ գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: