Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ու Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների վետերանների խորհրդի անդամների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 11.30-ին, Ավանի Քուչակ թաղամասի 20 շենքից բերման է ենթարկվել 59-ամյա Կարապետ Բ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2006 թվականից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ԼՀ քրեական օրենսգրքի 229 հոդվածի (կաշառք տալը) 3-րդ մասի մեղադրանքով:




























