Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 17.45-ին, Արաբկիրի բաժին է ներկայացել 32-ամյա Նորայր Լ.-ն եւ կամավոր հանձնել ալյումինե տարայի մեջ մոտ 15 կգ աղացած «Տրոտիլ» տիպի պայթուցիչ, «MOH-50» տիպի մարտական հակահետեւակային բեկորային արկ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ այն հայտնաբերել է իրենց տան 2-րդ հարկում, եւ որը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը:




























