Արարատի մարզում, նոյեմբերի 27-ին, հիվանդանոցում մահացել է Մարմարաշեն գյուղի բնակիչ, 61-ամյա Գեւորգ Օհանյանը:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վերջինս նոյեմբերի 13-ի Մասիս քաղաքի 3-րդ փողոցում աշխատանքներ կատարելիս՝ սյան վրայից վայր է ընկել եւ անգիտակից վիճակում «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էր Մասիս բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Օհանյանը ինտերնետ կապ անցկացնելիս է եղել եւ տեղի է ունեցել դժբախտ դեպքը: Մահացածը աշխատում է «Բիլայն» ընկերությանը պատկանող «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես կաբելագործ: