Կոտայքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում 32-ամյա Գրիշա Օ.-ն իր վարած Mercedes մակնիշի 24 CC 240 համարանիշի ավտոմեքենայով՝ Արզնի գյուղի գլխավոր ճանապարհին, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողշրջվելով հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: