Գյումրիում նոյեմբերի 26-ին անչափահաս է մարմնական վնասվածքներով դիմել հիվանդանոց:
NEWS.am-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնեց, որ ըստ գործում առկա փաստական տվյալների՝ երկու ընկեր կատակել են, ինչի հետեւանքով նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:
Նշենք, որ ոստիկանությունում հետաքննություն է կատարվում:




























