Ախալքալաքում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող կահույքի սրահի թալանի գործով մեկ մարդ է ձերբակալվել, գրում է jnews.ge-ն: 

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ նախօրեին, գողությունից հետո իրավապահները գնացել են թարմ հետքերով եւ հայտնաբերել, ձերբակալել են մեկ մարդու: Գործն ուղարկվել է դատարան:

Նոյեմբերի 27-ին գողերը կոտրել էին Չարենց եւ Մյասնիկյան փողոցների խաչմերուկում գտնվող կահույքի սրահի ապակե դուռը եւ ներխուժել ներս: Նրանք հափշտակել են 12.000 դոլար կանխիկ գումար: Գողերն իրենց հետ են տարել նաեւ կահույքի տարածքը վերահսկող տեսախցիկները:

Վերջին շրջանում Ախալքալաքում հաճախակի են դարձել առանձնապես խոշոր չափի կողոպուտի դեպքերը: Սակայն ոստիկանության կողմից բացահայտված գործերը նվազում են: «Այնուամենայնիվ, Ախալքալաքում մարդիկ վախով են ապրում, ինչ իմանաս՝ հաջորդն ում են թալանելու: