Նոյեմբերի 27-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել անհայտ քաղաքացուհու, որը բողոք չունենալու պատճառաբանությամբ հեռացել է դեպքի վայրից:
Նույն օրը, ժամը 22.55-ին, 27-ամյա քաղաքացուհին բուժօգնության է դիմել հիվանդանոց եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 7.30-ին, «ԶԱԶ ՍԵՆՍ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Գոհար Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 14.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 23 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 20.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 81 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 4/12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























