Նոյեմբերի 27-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ եւ նրա 7-ամյա որդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























