Մակեդոնիայում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 30 մարդու, որոնց թվում նաեւ՝ ներքին գործերի նախկին նախարարին, ոստիկանության նախկին աշխատողների եւ ընդդիմադիր պատգամավորների՝ այս տարվա ապրիլին խորհրդարան ներխուժելու համար, փոխանցում է  AP-ը:

Տեղի դատախազությունը հայտնում է, որ 36 մարդու ձերբակալության հրահանգ է տրվել՝ կապված ցուցարարների հարձակման հետ, որի հետեւանքով 100-ից ավելի մարդ է վնասվել:

Ձերբակալվածներին հարցաքննության համար բերել են Սկոպյեի քրեական դատարան: Նրանց մեղադրում են «սահմանադրական կարգի եւ անվտանգության ահաբեկչական վտանգի մեջ»:

Ձերբակալվածների թվում են ներքին գործերի նախկին նախարար Միտկո Չավկովը, երկու նախկին ոստիկան, երեք պատգամավոր եւ ցույցի առաջնորդները:

Ցուցարարներն սկսել էին խորհրդարանը գրոհել այն բանից հետո, երբ երկրի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ Մակեդոնիայի ալբանացի էթնիկ փոքրամասնությունների այլ ներկայացուցիչներ քվեարկել էին նոր խոսնակի օգտին: