Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 29-ից Երեւան քաղաքի Ազատության պողոտա եւ Ն.Զարյան փողոց խաչմերուկի հատվածում՝ Ն.Զարյան փողոցի վերջնամասում, կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Ն.Զարյան փողոցի վերջնամասի երկկողմանի երթեւեկության հատվածի հակադիր երթեւեկության հոսքերը ամբողջ երկայքով կբաժանվեն հոծ գծանշումով, ինչի շնորհիվ Ն.Զարյան փողոցի վերոնշյալ ձախակողմյան հատված կարելի կլինի մուտք գործել միայն Ազատության պողոտայից:




























