Հոնկոնգում «Վարդագույն խոստում» անվանումով հսկայական ադամանդը աճուրդում 32,16 մլն դոլարով վաճառվել է, հաղորդում է AP-ն:

14,93 կարատանոց վարդագույն ադամանդը անհայտ գնորդի է բաժին հասել: Christie's-ի աճուրդի մասնագետները նշել են, որ դա վարդագույն ադամանդի համար վճարվող մեծությամբ երկրոդ գինն է, 5 կարատանի «Vivid Pink»-ից հետո, որը 2009-ին Հոնկոնգում 10,78 մլն դոլարով  վաճառվել է:

Ավելի վաղ այս տարի «Վարդագույն աստղ» կոչվող հսկայական ադամանդը համաշխարհային ռեկորդ էր սահմանել:

Sotheby's  աճուրդում այն 71,2 մլն դոլարով էր վաճառվել: