Հյուսիսային Կորեան կարող է առաջիկա օրերին նոր հրթիռային փորձարկում իրականացնել: Այս մասին հաղորդում է Reuters-ը `վկայակոչելով ամերիկյան կառավարության հեղինակավոր աղբյուրներին:
Երկու աղբյուրները նշել են, որ ԱՄՆ կառավարական փորձագետները վստահ են, որ նոր փորձարկումը առաջիկա օրերին կանցկացվի:
Ավելի վաղ, ճապոնական կառավարության աղբյուրը հայտնել էր, որ Ճապոնիան ռադիոազդանշաններ է արձանագրել, որոնք վկայում են այն մասին, որ Փհենյանը բալիստիկ միջուկային հրթիռի նոր փորձարկում է պատրաստում:
Ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները նշել են, որ Հյուսիսային Կորեան նախկինում էլ է միջուկային փորձարկումների մասին շփոթություն առաջացնող ազդանշաններ ուղարկել, հիմնականում, որպեսզի թաքցնի իրական փորձարկումների նախապատրաստությունները՝ ԱՄՆ-ին ստուգելու համար:




























