Հնդկաստանը հարեւան Բանգլադեշից իր տարածք ապօրինի հասած մուսուլման ռոհինջաների թվից փախստականներին ոչ թե կկալանավորի, այլ կարտաքսի երկրից:  

Այս մասին հայտնել է Հնդկաստանի սահմանային Անվտանգության ծառայության գլխավոր տնօրեն Շրի Կ. Կ. Շարման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռոհինջա փասխստակյանենրի հարցը բազմաթիվ խնդիրներից է բաղկացած: Մեր քաղաքականությունն այն, որ հետ ուղարկենք ցանկացածին, ով կհատի մեր սահմանը: Մենք չենք կալանավորում այդ կարգը խախտողներին, քանի որ այդ ժամանակ նրանք ընկնում են մեր պատասխանատվության տակ: Իմ տվյալներով՝ Բանգլադեշում 900 հազարից մինչեւ մեկ միլիոն մուսուլման ռոհինջա կա եւ հավանականությունը, որ նրանք Հնդկաստան կներթափանցեն, մեծ է: Մենք նրանց չենք կալանավորում, այլ ստիպում ենք վերադառնալ», — լրագրողներին ասել է Շարման: