ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում բրիտանական աջ խմբի երեք սադրիչ տեսանյութերով է կիսվել, ինչով որոշ լրատվամիջոցների դժգոհությունն է առաջացրել:
BBC հաղորդմամբ՝ առաջին տեսանյութումմ, որը Britain First («ամենից առաջ Բրիտանիան») խմբի ղեկավարի տեղակալ Ջայդա ֆրանզենը հրապարակել է Թրամփի էջում, ներկայացված է ինչպես է մուսուլման ներգաղթյալը հարվածում հոլանդացի դեռահասին, որը հենակներով է քայլում:
Երկրորդ տեսանյութում, մուսուլմանը կոտրում է Կույս Մարիայի արձանը:
Britain First կազմակերպությունը հիմնադրվել է 2011-ին Բրիտանիայի ազգային կուսակցության աջ արմատական անդմաների կողմից:
Ֆրանզերը Twitter-ում ավելի քան 52 հազար հետեւորդ ունի: Նա մեծ ոգեւորությամբ է արձագանքել նրան, որ Թրամփը կիսվել է իր տեսանյութերով:
«Անձամբ Թրամփը կիսվել է այդ տեսանյութերով: Իսկ նա 44 մլն հետեւորդ ունի», - Twitter-ում գրել է նա: «Աստված օրհնի քեզ, Թրամփ»,- գրել է Ֆրանզենը:




























