Գլոբբինգի պահեստների  տվյալներով միայն 24.11.17-ին գնվել է 30.000 ապրանք: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Գլոբբինգից, պատասխանելով հարցին, թե որքան գնումներ է կատարվել Հայաստանից «սև ուրբաթին»: «Համեմատության համար նշենք, որ սովորաբար 1 ամսում լինում է միջինում 27.000 ծանրոց։ Այս տարի «սև ուրբաթը» ռեկորդային էր Գլոբբինգի համար և հաշվի առնելով զեղչային սեզոնը ամսվա կտրվածքով ակնկալվում է 120,000 ծանրոց։ Հայ հաճախորդը շատ շուտ սովորեց օնլայն գնումներ կատարել: Գլոբբինգը, ձեռնամուխ լինելով ՀՀ–ում օնլայն գնումների ոլորտի զարգացմանը, «սև ուրբաթին» ընդառաջ 11.11.17-ին կազմակերպեց տարածաշրջանում առաջին օնլայն գնումների փառատոնը, որի նպատակն էր տրամադրել օնլայն գնումներ կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվություն և պատասխանել հետաքրքրող հարցրերին։ Փառատոնի ընթացքում Գլոբբինգի գնումների պրոֆեսիոնալները կիսվեցին օնլայն գնումների մանրամասներով, գաղտնիքներով և հմտություններով։  Փառատոնի հիմնական թեմաներից էր «սև ուրբաթը», ինչի շրջանակներում Գլոբբինգի մասնագետներն օգնեցին նախապես պատրաստվել «սև ուրբաթին» և պատմեցին, թե ինչպես մաքսիմալ խնայել տարվա ամենազեղչառատ օրերին»,-նշված է հաղորդագրությունում։

2015-ին ՀՀ-ում Գլոբբինգի բացման հետ մեկտեղ, հայ հաճախորդներին հասանելի դարձան արտասահմանյան օնլայն խանութների «սև ուրբաթյան» զեղչերը։ Այդուհետ ամեն տարի Գլոբբինգն իր հաճախորդներին է ներկայացնում «սև ուրբաթի» ամենամեծ զեղչերն ու օգնում է օգտվել լավագույն առաջարկներից։  2015-ին Գլոբբինգը խթան հանդիսացավ, որ հայ հաճախորդը ևս մասնակցի «սև ուրբաթ»-ին և առաջինն էր, որ մեծ աղմուկով բարձրաձայնեց այդ օրվա, զեղչեր առաջարկող խանութների և զեղչերի մասին, իսկ այսօր արդեն ՀՀ-ում գրեթե բոլոր խանութները միանում են «սև ուրբաթին» և առաջարկում զեղչեր, ինչը ըստ Գլոբբինգի մասնագետների շատ ուրախալի է։

Ի՞նչ է «սև ուրբաթը» 

Յուրաքանչյուր տարի նոյեմբերին, երախտագիտության օրվան հաջորդող ուրբաթ օրը, ԱՄՆ-ում նշվում է «սև ուրբաթը», երբ սկսվում է ավանդական ամանորյա սեզոնային վաճառքը մեծ զեղչերով: Վերջին տարիներին զեղչեր իրականացնելու ամերիկյան ավանդույթը համաշխարհային է դարձել: Հատկապես մեծ են զեղչերը օնլայն խանութներում, որտեղ զեղչերը հաճախ հասնում են մինչև 90%-ի։  

2012 թվականի «սև ուրբաթ»-ին գրանցվել է գնորդների ռեկորդային թիվ՝ 249 միլիոն, ովքեր ընդհանուր հաշվարկով ծախսել էին 59.1 միլիարդ դոլար: