ԱՄՆ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ֆինանսական հաստատությունների դեմ Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջին փորձարկման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Բահրեյնի թագաժառանգի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «լրացուցիչ պոտենցիալ պատժամիջոցների երկար ցանկ» ունի: Նա չի նշել, թե ֆինանսական որ կառույցները կարող են թիրախ դառնալ, սակայն ասել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների մասին կհայտարարի, երբ պատրաստ կլինի դրանք կիրառել: Թիլերսոնը նշել է, որ չի հրաժարվում դիվանագիտական ջանքերից միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
«Մենք շարունակում ենք աշխատել»:




























