ՌԴ–ն ԱՄՆ–ի կողմից դրական քայլեր չի ակնկալում, համաշխարհային եւ երկկողմ գործերում համագործակցությունը գործի չի դրվում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Libero իտալական թերթը։

«Այնպես որ մեզ համար դեռեւս բարդ է ինչ–որ դրական քայլերի սպասել Վաշինգթոնի կողմից։ Ռուսաֆոբիայի պատճառով համաշխարհային եւ երկկողմ գործերում համագործակցությունը մեծամասամբ չի իրականացվում»,– ասել է նա հարցազրույցի ժամանակ։

Լավրովի խոսքով՝ ԱՄՆ–ում Ռուսաստանին օրենսդրական մակարդակով որպես հակառակորդ որակելը հիմարություն է եւ անպատասխանատվություն։

«Ռուսաստանում, օրինակ, մենք ԱՄՆ–ին համանման պրիզմայից չենք նայում»,– ասել է ՌԴ ԱԳ նախարարը։