Հյուսիսային Կորեային հաջողվել է հաջողության հասնել իր հրթիռա–միջուկային ծրագրում, սակայն դրա բարեհաջող ավարտի մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին Սեուլում ասել է Հարավային Կորեայի միավորման նախարար Չո Մյոն Գյոնը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Մինչեւ վերջերս նախանշաններ կային, որ Հյուսիսային Կորեան սահմանափակումների է բախվել հրթիռա–միջուկային ծրագրում՝ կապված մարտագլխիկի՝ մթնոլորտ կրկնակի մտնելու հստակ թիրախավորման տեխնոլոգիաների հետ»,– ընդգծել է նախարարը։ Այս կապակցությամբ նա «վաղաժամ» է համարել Փհենյանի հայտարարությունը, թե հրթիռա–միջուկային զինանոց ստեղծելու ծրագիրը բարեհաջող ավարտին է հասցվել։
Հյուսիսային Կորեան հայտարարել էր, թե երկիրը մեծ պատմական խնդիր է իրականացրել՝ ավարտին հասցնելով պետական միջուկային ուժերի ստեղծումը։
Սեուլ. Հյուսիսային Կորեան նոր բալիստիկ հրթիռային փորձարկում է իրականացրել




























