ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Մինսկ, որտեղ մասնակցելու է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, նաեւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պատվիրակությունները կքննարկեն քաղաքական եւ ռազմական ոլորտների, ժամանակակից մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու համալիր հարցեր:

Նիստի արդյունքներով որոշումներ կընդունվեն՝ կապված ՀԱՊԿ եւ նրա աշխատանքային մարմինների գործունեության կատարելագործման, հավաքական անվտանգության համակարգի գործառնության եւ զարգացման հետ:

Մասնակիցները նաեւ կհամաձայնեցեն հաջորդ տարվա համատեղ միջոցառումները: