Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մտադիր է մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին, հայտարարել է երկրի փոխնախագահ Տարեք Էլ Աիսամին՝ Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Ultimas Noticias-ը:
«Մենք կտեսնենք մեր եղբայր Նիկոլաս Մադուրոյի կրկնակի ընտրությունը նախագահի պաշտոնում: Ընդդիմությունը հետեւում է իր ապակայունացնող ծրագրին, բայց մենք նրանց չենք հավատում»,- ասել է նա:
Վենեսուելայում նախագահական ընտրությունները նախատեսված են հաջորդ տարվա դեկեմբերին:
Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2006-ից 2013 թվականներին, որից հետո փոխնախագահ է նշանակել (2012-2013): 2013 թվականի մարտի 5-ից ապրիլի 19-ը կատարել է նախագահի պարտականությունները՝ իր նախորդ Ուգո Չավեսի մահվանից հետո: Նույն թվականի ապրիլին հաղթել է նախագահական ընտրություններում:




























