ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 30-ին Twitter-ի իր էջում դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետին, փոխանցում է DW-ն:
«Թերեզա Մեյ, մի կենտրոնացեք ինձ վրա, կենտրոնացեք կործանարար արմատական իսլամական ահաբեկչության վրա, որը տեղ է գտնում Միցյալ Թագավորությունում: Իսկ մեզ մոտ ամեն ինչ հոյակապ է»,- գրել է Թրամփը:
.@Theresa_May, don’t focus on me, focus on the destructive Radical Islamic Terrorism that is taking place within the United Kingdom. We are doing just fine!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 30 ноября 2017 г.
Նախօրեին Թրամփը Twitter-ում մի քանի հակաիսլամական տեսանյութերով էր կիսվել, որոնք նախապես հրապարակվել էին Britain First ուլտրաաջ խմբավորման առաջնորդներից մեկի կողմից: ԱՄՆ նախագահի արածը Մեծ Բրիտանիայում նրան ուղղված բուռն քննադատություն էր առաջացրել: Մի քանի քաղաքական գործիչներ Թերեզա Մեյից պահանջել էին հրապարակայնորեն դատապարտել Թրամփի գործողությունները: Մի քանի ժամ անց Մեյի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Թրամփի կողմից «ճիշտ չէր» ուլտրաաջ ակտիվիստների գրառումներով կիսվելը, որոնք «ընդդիմանում են արժեքներին, որոնք մեր երկիրը ներկայացնում է»:




























