Երիտասարդ ուրուգվայուհի Ադոլֆինա Կամելի Օրտիգոզան սեփական ամուսնու պատանդն է դարձել, որը նրան ծեծել է Facebook–ի  յուրաքանչյուր «լայք»–ի  համար, հայտնում է The Daily Mail–ը։

Թերթի տեղեկություններով՝ դաժան ծեծի հետեւանքով աղջիկը մահվան դուռն է հասել։

32-ամյա Պեդրո Հերիբերտո Գալանոն 21-ամյա կնոջը նրա կամքին հակառակ տանը պատանդ է պահել, ծեծել եւ բռնաբարել։ Տղամարդը կարծում էր, որ իր կինը դավաճանել է իրեն յուրաքանչյուրի հետ, ով «լայք» է դնում սոցցանցում նրա լուսանկարներին։ Ոստիկանները աղջկան գտել են կոտրված ծնոտով, հեմատոմայից ուռած դեմքով եւ արյունոտ կապտուկներով։ Տղամարդու վայրենաբարո արարքի մասին ոստիկաններին հայտնել է տղայի հայրը, որը կասկածում էր, որ որդին ծեծում է կնոջը։

Աղջիկը ստիպված է եղել դեմքի վիրահատություն տանել։ Վիրաբույժներն ուղղել են թքի միջնապատն ու շուրթերը։

Ամուսինը կալանավորված է։ Նրան սպառնում է մինչեւ 30 տարվա ազատազրկում եւ խոշոր տուգանք։