Դանակով զինված տղամարդը Չինաստանի Հայնան նահանգում վիրավորել է տարրական դպրոցի 5 աշակերտի, հայտնում է Nanguo Dushibao–ն։
Միջադեպը տեղի է ունեցել Վենչեն քաղաքում վաղ առավոտյան։ Անհայտ տղամարդը մտել էր դպրոցի տարածք եւ դանակով վիրավորել 5-րդ դասարանի 5 աշակերտի։
Այս պահին դպրոցականները հոսպիտալացվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։


























