Բազմազավակ մի խումբ ընտանիքներ այսօր՝ նոյեմբերի 30-ին, ակցիա են անցկացնում Կառավարության շենքի դիմաց:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները պահանջում են փոփոխություններ անել «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծում:

«Մենք առաջարկում ենք բազմազավակ ընտանիքներին տալ բիզնես հնարավորություններ, բիզնես վարկեր տալ՝ առանց տոկոսի կամ գոնե մեկ տոկոսով, սա լայն հնարավորություններ կտա բազմազավակ ընտանիքներին: Մենք ցանկանում ենք նաեւ, որ 10-ից ավելի երեխաներ ունեցող ընտանիքների զավակները բանակում ծառայեն գումարով: Ինչպես նաեւ մենք առաջարկում ենք, որ բազմազավակ ընտանիքներին բնակարան տրամադրվի»,- մեզ հետ զրույցում ասաց մասնակիցներից Խաչատուր Մառոզյանը:

Նա նշեց, որ իրենք արդեն իսկ իրենց առաջարկությունները ներկայացրել են Կառավարությանը, սակայն, մինչեւ հիմա արձագանք չեն ստացել: