Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը եւ Առեւտրատնտեսական պալատը պետք է մեկամսյա ժամկետում համատեղ աշխատանքի արդյունքում կառավարությանն առաջարկություններ ներկայացնեն փորձաքննությունների անցկացման եւ պետական հավաստագրերի տրամադրման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ: Կառավարության նոյեմբերի 30-ի նիստում այսպիսի հանձնարարական տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Դրանից բացի, անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, որոնք բխում են համապատասխանության հավաստագրի տրամադրումը մերժելու հիմնավորումները հստակեցնելու անհրաժեշտությունից:




























