ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը զբաղվում է պետության առաջին դեմքերի անվտանգության ապահովմամբ, գոլֆի մեքենաներ վարձակալելու համար գրեթե 145 հազար դոլար է ծախսել այն պահից ի վեր, ինչ Դոնալդ Թրամփը դարձել է երկրի նախագահը: Այս մասին հայտնել է USA Today-ը:

Փաստաթղթերում, որոնց պարբերականը հասանելիություն է ստացել, նշվում է, որ Թրամփի՝ Փալմ Բիչում գտնվող Mar-a-Lago կալվածքում եղած միայն 5 օրերին գաղտնի ծառայությունը մոտ 7,5 հազար է ծախսել գոլֆի մեքենանների վարձակալման համար:

Նշվում է, որ հոկտեմբերի դրությամբ գաղտնի ծառայությունը Mar-a-Lago-ում Երախտագիտության օրը նշելիս ավելի քան 63 հազար դոլար է վճարել երկրի նախագահի եւ նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար:

Սեպտեմբերի վերջին CBS-ն հայտնել էր, որ Կոլորադոյի նահանգի Ասպենում Թրամփի ավագ երեխաների հանգիստը ամերիկացի հարկատուներին 330 հազար դոլար է արժեցել, որը ծախսվել է նրանց անվտանգության համար: Խոսքը Իվանկա Թրամփի եւ նրա ամուսնու Ջարեդ Քուշների մասին է, որոնք ԱՄՆ նախագահի խորհրդականներն են, ինչպես նաեւ Էնրիկե Թրամփի եւ նրա կնոջ: Այս տարվա մարտին լեռնադահուկային հանգստավայրում մեկշաբաթյա հանգստի ժամանակ նրանց անվտանգության ապահովման համար  ներքին անվտանգության նախարարությունը ծախսել է 329 561 դոլար: