ՀՀ կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի մեջ ներառված էր 7 ֆուտբոլիստի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տալու մասին հարցը:

Նախագծի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչեւ 2018 թվականի ձմեռային զորակոչը տարկետում կտրվի Վարդան Գրիգորի Պողոսյանին, Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչեւ 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում կտրվի հետեւյալ ֆուտբոլիստներին` Մարտին Արմենակի Գեւորկյանին, Սերոբ Դավիթի Գրիգորյանին, Արտյոմ Վրույրի Սիմոնյանին, Դավիթ Մհերի Մարտիրոսյանին, Միխաիլ Լեւոնի Մարտիրոսյանին, Իվան Ռոմանի Մամախանովին։

Նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի կազմում հանդես եկող հետեւյալ ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետը։