Այս տարվա հունվար-հոկտեմբերին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է կահույքի, կենցաղային տեխնիկայի, սարքավորումների եւ ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճ, ինչը պայմանավորված է ինչպես մաքսային ընթացակարգերի բարեփոխմամբ, այնպես էլ բնակչության շրջանում գնողունակության բարձրացմամբ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ եթե նախորդ տարվա 10 ամիսներին Հայաստան է ներմուծվել 5 հազար տոննա կահույք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալն աճել է ավելի քան 17 հազար տոննայով:

Զգալի աճ է արձանագրվել կենցաղային սարքավորումների, մասնավորապես, օդափոխիչների ներմուծման ծավալներում: Աճել է նաեւ բջջային հեռախոսների ներմուծման ծավալը, իսկ ավտոմեքենաների ներմուծումը, 2016թ. հունվար-հոկտեմբերի համեմատ, ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում աճել է ավելի քան 16 000-ով: