Բաքվի մերձակայքում դպրոցական մի քանի աշակերտ կտրել են իրենց երակները: Վարկածներից մեկի համաձայն՝ դեռահասների ինքնասպանության փորձի պատճառը եղել է հայտնի սկանդալային համացանցային «Կապույտ կետ» խաղը:
Ինչպես նշում է haqqin.az-ը, «Կապույտ կետ» խաղի մասին առաջին հիշատակումը եղել է անցյալ տարի: Չարակամների ցանցն ընկած դեռահասներին ստիպում են տարբեր առաջադրանքներ կատարել, որոնցից վերջինը՝ ինքնասպանություն:
Ընդհանուր ստուգման ժամանակ որոշ աշակերտների ձեռքերին հայտնաբերվել են կտրվածքների անհասկանալի հետքեր: Դպրոց է կանչվել անչափահասների գործերով տեսուչը: Աշակերտների ծնողներին խորհուրդ է տրվել ավելի ուշադիր հետեւել իրենց երեխաներին: Դպրոցում կոչ են արել չդրամատիզացնել իրավիճակը՝ նշելով, որ խոսքը դեռահասների շրջանում զանգվածային ինքնասպանության մասին չէ:



























