Երաժշտութհյունը վայելելով՝ մենք չենք մտածում, որտեղից է առաջանում ձայների այդ բազմազանությունը:
Սակայն երաժշտական գործիքների խորհրդավոր աշխատանքը կարելի է հասկանալ, եթե փորձենք ֆիզիկայի տեսանկյունից մոտենալ հարցին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ձայնը տարածող օդի մոլեկուլնմերը, հենց այնպես չեն կարող շարժվել, հարկավոր է դրդող ուժ: Երաժշտական գործիքով նվագելու ժամանակ կատարողը նրա մասերի տատանումն է առաջացնում ՝ լարերն է ձգում, սեղմում է ստեղներին, հարվածում է թմբուկին:
Օդում առկա մոլեկուլները հարվածից հետո սկսում են որոշակի հաճախականությամբ եւ ամպլիտուդայով շարժվել: Փոքր հաճախականությամբ ալիքները որպես ցածր ձայն են ընկալվում, իսկ բարձր հաճախականությամբ ալիքները՝ բարձր:



























