Իսպանիացի ռեստավրատորները, աշխատելով 17-րդ դարի Հիսուս Քրիստոսի փայտե արձանի վրա, Բուրգո դը Օսմայի տաճարում հայտնաբերել են 1777 թվականին քահանայի կողմից կատարված գրառում։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Փաստաթուղթը հայտնաբերվել է Մադրիդի Da Vinci Restauro ռեստավրացիոն ընկերության աշխատակիցների կողմից: Նրանք եկել էին հյուսիսային Բուրգոս նահանգի Սոտիլո դե լա Ռիվերա գյուղում գտնվող Սանտա Ագեդա տաճարում վեր խոյացող արձանը վերականգնելու:
Հուշարձանը վնասվել էր, ուստի դրա մեջ մի փոքրիկ բացվածք արվեց, օբյեկտն էլ ստիպված եղան ապամոնտաժել: Այդ ժամանակ ռեստավրատորները զարմանքով հասկացան, որ ինչ-որ բան պահվում է ներսում:
Բուրգո դը Օսմայի տաճարի քահանա Խոակին Մինգուեսի կողմից ստորագրված փաստաթուղթը նկարագրում է քաղաքի կյանքը18-րդ դարում: Հեղինակը պատմում է տեղի տնտեսության, ավանդույթների, զվարճությունների մասին (մասնավորապես, նշվում է հայտնի ցլամարտիկի անունները), քաղաքական իրավիճակի, այդ ժամանակների առողջապահության վիճակի մասին։
Ստացվում է, որ ռեստավրատորները պատահաբար գտել են «ժամանակի պատիճը», որը «ժամանակագիրը» թաքցրել էր: Սակայն, փորձագետները դեռ ընդհանուր եզրակացության չեն եկել գրառման իսկության մասին:





























