Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ «սիրիական ռեժիմը» ցանկանում է սպանել իրեն: Այս մասին նա հայտարարել է Paris Match-ին տված հարցազրույցում:

Իր խոսքով՝ ինքն ունի բազմաթիվ թշնամիներ՝ դրանց թվում են ծայրահեղականները եւ «Սիրիայի ռեժիմը, որն իրեն մահվան դատավճիռ էր ներկայացրել»՝ մեղադրելով երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:

Ըստ  AFP-ի՝  Հարիրին նախկինում էլ է նման մեղադրանքներով հանդես  եկել: Նա նշել է, որ Սիրիայի իշխանությունները առնչություն ունեն իր հոր՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի  մահվան հետ:

 Խոսելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ ԻՊ դեմ ձեռբերումների վերաբերյալ՝ Հարիրին նշել է, որ իրականում հաղթել են Ռուսաստանի եւ Իրանի նախագահները, որոնք կարողացել են ԻՊ պարտությանը հասնել:

Լիբանանում իրավիճակը սրվել էր, երբ նոյեմբերի 4-ին Էր Ռիադում Հարիրին անսպասելի հայտարարել էր հրաժարականի մասին, «Հիզբոլլահ» շիական շարժմանը եւ Իրանին մեղադրել  Լիբանանում եւ արաբական աշխարհում երկպառակություն սերմանելու մեջ ու հայտարարել իր դեմ պատրաստվող մահափորձի մասին: Իրանի ԱԳՆ-ն Հարիրիի մեղադրանքներն ահիմն էր որակել: «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել էր, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է  որոնել Սաուդյան Արաբիայում, եւ նա հավանաբար Էր Ռիադում բռնությամբ է պահվում:

«Հիզբոլլահը» կարծում է, որ Հարիրիի վերադարձը կարող է կարգավորել իրավիճակը երկրում

Սաադ Հարիրին Լիբանանի վարչապետի պաշտոնից հրաժարականի հարցում մտափոխվել է

«Հիզբոլլահը» պետք է դադարի այլ պետությունների գործերին միջամտել. Հարիրի