Ուզբեկսատնում երկու գեյերի «արվամոլության համար» 3 տարվա ազատազրկում է սպառնում:

UzNews.uz-ը հաղորդում է, որ 1994 եւ 1988 թվականների ծնված տղամարդիկ այս տարվա սեպտեմբերի 3-ին ծանոթացել են եւ սկսել են միասին վարձով բնակարանում ապրել:

Քննչական  միջոցառումների ընթացքում պարզվել է, որ տղամարդիկ ապրել են մայրաքաղաքի Միրզո Ուլուգբեկի շրջանում:

Ըստ պարբերականի՝ «դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդկանցից մեկի հետանցքում տղամարդու հետ  սեռական կապի մասին վկայող հետքեր են հայտաբերվել:

Մարմնի վրա այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել»:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: