Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում երկրի նախագահի մի շարք մրցանակներ է շնորհել քաղաքային ու գյուղական համայնքներին ու բակերին՝ հաշվի առնելով 2010թ. հանրապետական ստուգատեսների արդյունքները:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ` 2010թ. «Լավագույն քաղաքային մարզական համայնք» մրցանակը շնորհվել է.

1-ին տեղ` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքային համայնքին,
2-րդ տեղ` Սյունիքի մարզի Քաջարան քաղաքային համայնքին,
3-րդ տեղ` Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքին.

2010թ. «Լավագույն գյուղական մարզական համայնք» մրցանակը շնորհվել է.

1-ին տեղ` Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքին,
2-րդ տեղ` Տավուշի մարզի Աչաջուր գյուղական համայնքին,
3-րդ տեղ` Վայոց ձորի մարզի Արենի գյուղական համայնքին.

2010թ. «Լավագույն մարզական բակ» մրցանակը շնորհվել է.

1-ին տեղ` Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 2-րդ եւ 4-րդ շենքերի բակին,
2-րդ տեղ` Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասի բակին,
3-րդ տեղ` Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 1/1-ին եւ 1/2-րդ շենքերի բակին: