Թութանհամոնի գանձերը վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ փարավոնի դամբարանի բացման 100 ամյակի կապակցությմաբ՝ 2018-ի հունվարից Եգիպտոսից «շուրջերկրյա ճանապարհորդության կմեկնեն» աշխարհի խոշորագույն թանգարաններով, հաղոևդում է Las Vegas Review Journal-ը:
Եգիպտական իշխանություններն ու եգիպտացի գիտնականները Թութանհամոնի գերեզմանը համարում են երկրի հիմնական ազգային արժեքներից մեկը, եւ այդ պատճառով նրա գանձերը 95 տարվա ընթացքում երբեք դուրս չեն բերվել երկրի սահմաններից:
2018-ի հունվարից դամբարանի գանձերի մեծ մասը 5-ամյա «շուրջերկրյա ճանապարհորդության կմեկնեն» եւ աշխարհի խոշորագույն 10 թանգարաններում կցուցադրվեն:
Առաջինը դրանք կանգ կառնեն Լոս Անջելեսի թանգարանում, որտեղ 10 ամիս կցուցադրվեն:
Այս ճանապարհորդությունը ԱՄՆ, Եվրոպայի եւ Ասիայի մի շարք երկրների համար առաջին եւ վերջին հնարավորությունը կդառնա այդ գանձերը տեսնելու համար: 2022-ին դրանք մշտական պահպանության կհանձնվեն Գիզայի բուրգի հարեւանությմաբ կառուցվող նոր թանգարանում:



























