Անգլիական Bonhams աճուրդի տունը դեկտեմբերի 13-ին աճուրդ կանցկացնի, որի համար The Beatles-ի անդամ Փոլ Մաքարտնին բարեգործական նպատակով ներկայացրել է խմբի «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» հատուկ (50-ամյակի) հոբելյանական ալբոմը, հաղորդում է Daily Express-ը:

Ըստ Rolling Stone-ի՝ այն պատմության լավագույն 500 ալբոմների վարկանիշային ցանկն է գլխավորում:

Վաճառքից ստացված բոլոր միջոցները կուղղվեն Շոտլանդիայի երկու դեռահասների ընտանիքներին, որոնք մայիսի 22-ին ներկա էին ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգին, որտեղ ահաբեկչություն էր տեղի ունեցել: Զոհվել էր 22, վիրավորվել՝ 75 մարդ: