Հայաստանի ճանապարհների եւ Երեւանի փողոցների վիճակի մասին շատ է գրվել եւ անկասկած դեռ շատ կգրվի: Հասկանալով ճանապարհների ծածկույթը պատշաճ վիճակի բերելու բոլոր դժվարությունները՝ հարկ է մի քանի փաստ արձանագրել:
Մայրաքաղաքի կարեւորագույն փողոցներից մեկը Կոմիտասի անվան պողոտան է: Ովքեր երթեւեկում են այս ճանապարհով, տեղյակ են իրավիճակի մասին: Ամենայն հավանականությամբ համապատասխան մարմինների աշխատակիցներն այդ թվում չեն:
Պողոտայի նշանակալի մասում փոսերը ասֆալտով ծծկված են, իսկ դեֆորմացված ճանապարհածածկույթը հարմոնի պես հավաքված է, որը հաճախ ցատկահարթակի դեր է կատարում:
Փաստացի, ամբողջ ճանապարհի վերանորոգումը ուղղված էր ասֆալտի թարմացմանը, իսկ թե դրա տակ ինչ է, ոչ ոքի չէր անհագստացնում:
Եթե քաղաքային իշխանություններն ի զորու չեն կամ ժամանակ չունեն փողոցը պատշաճ վիճակի բերելու, հարկ է անվանումը փոխելու հարցը քննարկել: Քանի որ նրա ներկա վիճակն այլ կերպ հնարավոր չէ անվանել, քան Կոմիտասի հիշատակի վիրավորանք:



























