Քրիստոնյաները պետք է աղոթեն, որպեսզի փոքրիկ Ջորջ արքայազնը գեյ դառնա Անգլիական եկեղեցում նույնասեռական ամուսնություններին աջակցելու հաամր: Այս մասին հայտարարել է Գլազգոյի Սուրբ Մարիայի տաճարի վանահայր, ԼԳԲՏ համայնքի ակտիվիստ, սրբազան Քելվին Հոլդսվորֆը, հաղորդում է The Guardian-ը:
Նա գրել է, որ քրիստոնյաները պետք է աղոթեն, որպեսզի «Աստված օրհնի արքայազն Ջորջի սերը երիտասարդ մարդու հանդեպ, երբ նա մեծանա» :
Թագուհու նախկին քահանա, սրբազան Գեւին Էշդենը մեկնաբանությունը «ոչ քրիստոնեական» է անվանել՝ նշելով, ո այդ աղոթքը «աստվածաբանորեն համարժեք է հեքիաթներից մեկի չար փերու անեծքին»: Ըստ նրա՝ դա ոչ միայն քրիստոեությանը, այլեւ սահմանադրությանն է հակասում:



























