Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ նկարահանելու ժամանակ նրա հետ ունեցած զրույցի մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»-ն։
«Ես միշտ փորձում եմ հավատարիմ մնալ ճշմարտությանը: Պարոն Պուտինի հետ զրույցում ես ճշմարտության դեմ ոչինչ չեմ ասել: Ես չեմ խորամանկել եւ ասել եմ նախագահին. «Ինձ համար տպավորիչ է, որ դուք Ռուսաստանի իսկական զավակն եք», - ասել է ռեժիսորը ռուսական հեռուստաալիքի եթերում SophieCo հաղորդման եթերում:
Սթոունն ավելացրել է, որ զրույցի ժամանակ զրուցակցին ուղղել է նաեւ կոշտ հարցեր:




























