Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության ՔՀԳ վարչության օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել եւ Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան է տեղափոխվել 1990 թ. ծնված Հարություն Ս.-ն։
Նա հունիսի 2-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:



























