Մարդկությունը 30 տարի անց «թվային դարաշրջան» կմտնի՝ կոոպերացիա եւ բազմակողմանի սերտ միջազգային փոխգործակցություն պահանջող նոր դժվարություններով ու հնարավորություններով: Այդպիսի կանխատեսում է արել չինական համացանցային հսկա Alibaba-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Ման (Մա Յուն) կիրակի՝ Համացանցի կառավարման համաշխարհային 4-րդ  գիտաժողովում,փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին 20 տարիներին համացանցը 0-ից զարգացավ մինչեւ ներկայիս իրավիճակ, առաջիկա 30 տարիներին ամենը կրկին զրոյական ցուցանիշով կնշանակվի, սակայն այդ «0-ն» կնշանակի, որ ոչ մի մարդ առօրյայում չի կարող ոչինչ անել առանց ցանցային տարածության,- հայտարարել է նա:  - Համաշխարհային տնտեսությունը այլ ձեւեր է ընդունում, եւ 30 տարի  անց ողջ աշխարհը նոր դարաշրջան կմտնի՝ աննախադեպ խնդիրներով ու հնարավորություններով: Կձեւավորվի ընդհանուր ճակատագրով միասնական ընկերություն  եւ բոլոր դժվարությունները մենք ստիպված կլինենք հաղորդելով հաղթահարել»:

Ըստ նրա՝ վերաձեւավորման մասշտաբները, որը կրում է մեր օրերի տեխնիկական հեղափոխությունը, կարող են առավել էական լինել, քան անցյալի բոլոր նմանատիպ նորարարությունները միասին:

«Այդ պատճառով համացանցային տարածության խորքային խնդիրների քննարկումը գնալով առավել արդիական ու կարեւոր նշանակություն է ձեռք բերում», - ընդգծել է Ջեկ Ման: