«Իսլամական պետության» զինյալների կողմից Հյուսիսային Իրաքում առեւանգված եզդիների մոտ կեսն առայժմ դեռ չեն գտնվել, առեւանգումից երեք տարի անց դեռ համարվում են անհետ կորած, փոխանցում է AFP-ը:

2014-ին, ԻՊ զինյալները Սինջարում սպանել են հազարավոր եզդիների եւ հազարավոր կանաց ու աղջիկների փախցրել, որոնցից շատերը ահաբեկիչների սեռական ստրուկներն են դարձել:

2015-ի նոյեմբերին, մինչ իրանական ուժերի կողմից տարածաշրջանի ազատագրումը, քուրդ զինվորականներին հաջողվել է ետ վերցնել Սինջարը:

Իրաքի Քուրդիսատանի կրոնական հարցերով նախարարության ներկայացուցիչ Խաիրի Բոզանին հայտնել է, որ 2014-ի օգոստոսին ահաբեկիչներն առեւանգել են 6417 եզդի, որոնցից միայն 3207-ին է հաջողվել փախչել կամ փրկվել: Մյուսները, որոնց թվում 1507 կին եւ աղջիկ, դեռ պահվում են ջիհադականների կողմից  եւ համարվում են անհետ կորած: Նախարարության տվյալներով՝  2525 եզդի երեխաներ որբացել են: Ըստ Բոզանիի՝ 2014-ից հայտնաբերվել է սպանված եզդիների զանգվածային 47գերեզման:

ՄԱԿ-ը Հյուսիսային Իրաքում եզդիների սպանդը ցեղասպանություն է կոչել՝ նշելով, որ ԻՊ-ը ծրագրել է սպանություններն ու դիտավորյալ առանձնացրել եզդի տղամարդկանց ու կանանց՝ երեխաների ծնունդը թույլ չտալու համար: