Ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը խոստովանել է, որ ժամանակին պատրաստվում էր մասնակցել Աֆղանստանում ռազմական գործողություններին, իսկ իր երեխաներին կարող էր ուղարկել Սիրիա։ Այս մասին նա ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

«Ես կարծում եմ, որ ժամանակին խորհրդային զորքերն Աֆղանստանից հանելը սխալ էր։ Ես իմ որդուն էլ կուղարկեի այնտեղ։ Ես ինքս էլ փորձել եմ գնալ Աֆղանստան եւ ոչ մի խնդիր դրանում չեմ տեսնում»,– ասել է Սոլովյովը։

Ընդդիմախոսի հետ քննարկելով Սիրիայի հակամարտությունը՝ լրագրողը հայտարարել է, որ իր երեխաներին Սիրիա էլ կուղարկեր եւ ոչ թե տեսախցիկով ու միկրոֆոնով, այլ ինքնաձիգով։

Հաղորդման այս դրվագը համացանցի օգտատերերի կողմից ունոտ մեկնաբանությունների եւ քննադատության ալիք է առաջացրել։ «Ուզում էր տղային Սիրիա ուղարկել, բայց չգիտես ինչու՝ ուղարկեց Լոնդոն սովորելու»,– մեկնաբանել են բլոգերները, փոխանցում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»։