Հայտնի ուկրաինացի շոումեն եւ հաղորդավար Ալեքսեյ Դուրնեւը հայտարարել է իր «Ադամանդե ձեռք» քաղաքական կուսակցության ստեղծման մասին։  Այս մասին  հայտնում է Strana.ua-ն՝ վկայակոչելով նոր քաղաքական ուժի մամուլի ծառայությունը։

«Մեր կուսակցության հիմնական խնդիրն է լինելու Ուկրաինայում պետական օրենքների կոշտ վերահսկողությունը, մաքսանենգների հետապնդումը եւ փողոցներում կարգուկանոնի պահպանումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Կուսակցության շարքերը համալրելու կարգի մասին նրանք խոստացել են լրացուցիչ հայտարարությունով հանդես գալ: Մոտ օրերս նախատեսվում է նաեւ մամուլի ասուլիս, որտեղ կհայտարարվի կուսակցության ծրագրի եւ պլանների մասին: