Ամանորի տոներին ընդառաջ ՍԱՍ սուպերմարկետի օրիգինալ մրգերի շարքում ներկայացված է նուռ՝ առանց կորիզի:  Ֆանտաստիկա չէ,  Եվրոպայից բերված քաղցրահամ նռան հատիկները չունեն կոշտ կորիզներ, որոնք հաճախ վնասում են ատամները:

«Նուռը վիտամինների պաշար է: Պատահական չէ, որ բժիշկները հեմոգլոբինի բարձրացման համար խորհուրդ են տալիս նուռ ուտել: Սակայն հաճախ նռան կորիզը խանգարում է վայելել անմահական համը, ուտելիս առաջացնում է դիսկոմֆորտ: Հենց այդ նպատակով էլ այս տարի մեր օրիգինալ մրգերի ցանկը համալրեցինք նուռով, որի հատիկները կորիզներ չունեն», - նշեցին ՍԱՍ վաճառասրահից:

Առանց կոշտ կորիզի նուռը լավ տարբերակ է նաեւ աղցաններում օգտագործելու կամ տոնական թխվածքները զարդարելու համար:

ՍԱՍ սուպերմարկետի օրիգինալ մրգերի շարքում ներկայացված են նաեւ էկզոտիկ պտուղներ: Ինչպես տեղեկացնում են վաճառասրահից, սուպերմարկետների ցանցում կա լավագույնը՝ համեղ եւ տարբերվող Ամանորի սեղան ունենալու համար: