«Յաբլոկո» կուսակցությունը դեկտեմբերի 21-22-ին կանցկացնի նախընտրական համագումար, որի ժամանակ կուսակցության առաջնորդ եւ հիմնադիր Գրիգորի Յավլինսկուն թեկնածու կառաջադրի 2018 թվականին ՌԴ նախագահական ընտրություններում, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Յակովլեւը:

«Համապատասխան որոշումն ընդունվել է դաշնային քաղաքական կոմիտեում»,- ասել է Յակովլեւը:

Նա հավելել է, որ դեկտեմբերի 21-ին «Յաբլոկոյի» համագումարում կքննարկեն եւ կքվեարկեն նախագահական ընտրություններում կուսակցությունից թեկնածության հարցը, իսկ դեկտեմբերի 22-ին քվեարկության արդյունքները կամփոփվեն եւ կհրապարակվեն: