Թուրքիայի ԱԳ նախարարի նման կարգի հայտարարությունն ամենեւին առաջինը չէ: Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ Անկարան բազմիցս փորձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ադրբեջանական կողմի օգտին մի քանի նախաձեռնություններով հանդես գալ: «Թուրքիան փորձել է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւս մեկ համանախագահ»,- նշեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ չնայած այս բոլոր  ջանքերին, Անկարայի փորձերըն անհաջողությամբ ավարտվեցին:

Փորձագետը կարծում է, որ Թուրքիայի այս փորձերը ձախողվելու էին, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն ցանկանում նրանց ցանկն ընդլայնել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Բաքվում հանդիպել են Թուրքիաի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները եւ անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Թուրքիայի ԱԳ նախարարը հերթական անգամ Անկարայի միջնորդական ջանքերն է առաջարկել՝ միաժամանակ հանդես գալով ադրբեջանամետ հայտարարություններով: